Կայացել է ռուսական առաջին չարթերային չվերթը դեպի Թուրքիա
ՄիջազգայինԿայացել է ռուսական առաջին չարթերային չվերթը դեպի Թուրքիա` Անթալիա քաղաք, հայտնում է flightradar24.com կայքը:
Չվերթն իրականացնում է Royal Flight ավիաընկերությունը: Boeing 767 օդանավը պետք է Անթալիա հասցնի մոտ 300 ռուս զբոսաշրջիկի:
Համաձայն չվացուցակի` թռիչքը պետք է կայանար 16:20-ին, սակայն այն իրականացվել է 15 րոպե ուշացումով:
Թռիչքային ծրագիրը սեպտեմբերի 3-ից նախատեսում է սկսել Azur Air-ը, նրան կհաջորդեն Nord Wind և I Fly ընկերությունները: