Հովիկ Աբրահամյանի շրջապատում ոմանք բարգավաճում են, ոմանք՝ արտագաղթում«Հրապարակ»
Քաղաքական«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի շրջապատում ոմանք բարգավաճում են, ոմանք՝ արտագաղթում։ Մեր տեղեկություններով, նրա վարորդը՝ Գրիգոր Գեւորգյանը (Գոքոր), ամիսներ առաջ աղջկան հարազատ Մրգավետ գյուղի մանկապարտեզի վարիչ է նշանակել տվել։ Նուշիկ Գեւորգյանի՝ տնօրեն նշանակվելուց առաջ հայրիկը կապիտալ վերանորոգել է մանկապարտեզը։
Հիշեցնենք, որ նրան է պատկանում «Հրաշք այգի» անունով ռեստորանը, որտեղ երբեմն լինում է նաեւ Հովիկ Աբրահամյանը։ Իսկ մոտ 1 ամիս առաջ Հայաստանից արտագաղթել է վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Զատիկյանը։
Պատճառը, ըստ ԶԼՄ-ների, ֆինանսական խնդիրներն են։ Թեպետ Հովիկ Աբրահամյանի շրջապատը վստահեցնում է, որ նա իր աշխատողներին «լավ է նայում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: