ԵՄ ԱԳ նախարարները Թուրքիայի հետ կարող են քննարկել նրա գործողությունները Սիրիայում. Սլովակիայի ԱԳՆ
ՄիջազգայինՇաբաթ օրը Եվրամիության երկրների արտգործնախարարները Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ հանդիպման ժամանակ կցանկանային քննարկել Թուրքիայի գործողությունները Սիրիայում, եթե ժամանակ մնա, հայտարարել է լրագրողներին ԵՄ-ում նախագահող Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Այդ հարցը մենք միանշանակ կցանկանայինք քննարկել, եթե ժամանակ լինի: Օրակարգում առաջնային է Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները: Եթե ժամանակ մնա, մենք կքննարկենք այդ հարցը»,- լրագրողներին ասել է Լայչիկը՝ նախարարական հանդիպումից առաջ պատասխանելով այն հարցին, թե պլանավորվո՞ւմ է քննարկել Թուրքիայի գործողությունները Սիրիայում: