Պուտին. Ղրիմի տարածքային պատկանելիության հարցը պատմականորեն փակված է
ՄիջազգայինՂրիմի տարածքային պատկանելիության հարցը պատմականորեն փակված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, Ղրիմի ժողովուրդն իր որոշումը կայացրել է եւ քվեարկել: «Այդ հարցը պատմականորեն փակված է, իսկ վերադարձ նախկին համակարգին ընդհանրապես գոյություն չունի»,-ասել է ՌԴ նախագահը: