Գերմանիան հաստատակամ է Ինջիրլիքի ռազմաբազա պատգամավորների խումբ ուղարկելու հարցում
ՄիջազգայինԳերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պաշտպանության քաղաքականության հարցերով խոսնակ Ռայներ Արնոլդը հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների` Ինջիրլիք այցելելու ծրագրերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle գործակալութ յունը:
«Ծրագրում ենք հոկտեմբերի 4-ին այցելել Թուրքիա»,- հայտնել է նա:
Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում ներկայում գտնվում են ավելի քան 200 գերմանացի զինվոր և Tornado տիպի 6 հետախուզական ինքնաթիռ: Գերմանիան ռազմաբազան օգտագործում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողություններ ծավալելու նպատակով:
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչողբանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց Գերմանիայիպաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց,որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել ԳերմանիայիՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանիանդամների` 2016 թվականի հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ ՌալֆԲռաուքզիեփեն ծրագրել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին,սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:
Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցը քննարկվեց նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վարշավայումտեղի ունեցած Մերկել-Էրդողան հանդիպման ժամանակ: Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանը պայման է դրել Մերկելի առաջ`կառավարության անունից հայտարարություն անել այն մասին, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի որոշումը չիարտահայտում կառավարչության պաշտոնական դիրքորոշումը: Մերկելը, սակայն, մերժել է այդ առաջարկը: