Մոգերինին ընդգծել է ԵՄ ԶՈՒ-ի ստեղծման ծրագրերի բացակայությունը
ՄիջազգայինԵվրոպական միությունը մոտ ժամանակներս չի ծրագրում ստեղծել Զինված ուժեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք նույն կարծիքն ունենք այն մասին, որ Եվրոպայի բանակն այն չէ, ինչ պետք է հայտնվի մոտ ապագայում: Ի՞նչ պետք է արվի մոտ ժամանակներս. անհրաժեշտ է զարգացնել գործընկեր պետությունների նպատակամղվածությունը` եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում»,- ասել է Մոգերինին:
Պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցը վերջին ժամանակներս ակտիվորեն քննարկվել է Եվրոպական հանձնաժողովում` միգրացիոն ճգնաժամի և ահակբեչության վտանգավորության համատեքստում: