Օբաման եւ Ցզինպինը բան Կի-Մունին են փոխանցել Փարիզի համաձայնագրի վավերացման մասին փաստաթղթերը
ՄիջազգայինԱՄՆ-ը վավերացրել է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, այսպիսով միանալով Չինաստանին, որը նույնպես վավերացրել է այդ համաձայնագիրը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին են փոխանցել Փարիզի համաձայնագրի վավերացման մասին փաստաթղթերը, հաղորդում է Reuters-ը:
Օբամայի գլխավոր խորհրդական Բրայան Դիզի խոսքով, ԱՄՆ-ի եւ Չինաստանի համատեղ հռչակագիրը պետք է դրդի մյուս երկրներին պաշտոնապես միանալ համաձայնագրին. «Երկու գերտերությունների այս քայլը, որոնք միասին գնացել են այդ քայլին, պետք է վստահություն ներշնչի միջազգային հանրությանը, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ գնալ այդ խնդիրների լուծմանը»,-ասել է նա:
Նշենք, որ Կլիմայի վերաբերյալ այս համաձայնագիրն ընդունվել է 2015-ի դեկտեմբերի 12-ին: Փարիզում կայացած համաժողովի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ ջերմաստիճանի բարձրացում երկու աստիճանից ավելի 2100 թվականին: