Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է «Ruhr Nachrichten»-ը, տեղեկացնելով, որ կիսապաշտպանը մարզվում է անհատական ծրագրով: Մարզումներին վերադառնալու մասին Հենրիխ Մխիթարյանը գրել է նաև Facebook-ի իր էջում: Նա լուսանկար է տեղադրել և գրառել. «Վերադարձ «Բորուսիայի» մարզադաշտ»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին` Բունդեսլիգայի 4-րդ տուրում ստացած վնասվածքի հետևանքով` Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: