ԵՄ-ն և Թուրքիան կշարունակեն աշխատել բոլոր կնքված պայմանագրերի շրջանակում. Մոգերինի
ՄիջազգայինԹուրքիան ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հաստատել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը կատարելու պատրաստակամությունը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերենին:
«Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր համաձայնագրերը կշարունակեն իրագործվել»,- ասել է Մոգերենին:
РИА Новости-ի հավաստմամբ՝ նա նշել է, որ «շարունակվում է աշխատանքը բոլոր համաձայնագրերի շրջանակում, որոնց ուղղությամբ ԵՄ-ն և Թուրքիան սկսել են աշխատել նախորդ ամիսներին»:
«Այսօր թուրքական կողմը հաստատել է միգրացիոն հոսքերը կառավարելու համաձայնագիրը կատարելու պատրաստակամությունը: Մեր կողմից կան հստակ պայմաններ, որոնց վրա մենք մշտապես աշխատում ենք: Աշխատանքը երբեք չի դադարել»,- ասել է Մոգերինին: