Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
Սպորտ«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Marca»-ին տված հարցազրույցում նշել է, որ Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկությունում հաղթողի կոչման համար պայքարելու է 7 թիմ։
-Չեմպիոնների լիգայում կարող է հաղթել 7 թիմ՝ իսպանական 3 գրանդները (նկատի ունի՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Ատլետիկո» - խմբ․), ինչպես նաև «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Պարի Սեն Ժերմենը» և «Բավարիան»,-ասել է իտալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։