Վերջին տարում Միջերկրական և Էգեյան ծովի ջրերում 4 176 գաղթական է խեղդվել, որոնցից 1000-ը՝ երեխաներ
ՄիջազգայինՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Վիլյամ Սփայնդլերը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Միջերկրական և Էգեյան ծովի ջրերում ամեն օր խեղդվել են միջինը 11 փախստական, որոնցից 3-ը՝ անչափահասներ:
«Ընդհանուր հաշվարկով մեկ տարվա ընթացքում Միջերկրական և Էգեյան ծովերում խեղդվել է 4 176 գաղթական, նրանցից 1000-ը երեխաներ են»,- ասել է Սփայնդլերը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրերին Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտակայքում ծովի ալիքները ափ էին նետել ջրում խեղդված 3-ամյա սիրիացի Ալան Քուրդիի մարմինը։ Ալանի լուսանկարը երկար ժամանակ չէր իջնում արտասահմանյան լրատվամիջոցների առաջին էջերից: