Սի Ցզինպին. Չինաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ
ՄիջազգայինՉինաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունների ճիշտ ուղղությամբ զարգացումն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ, ով Հանչժոու է ժամանել G20-ի գագաթաժողովին մասնակցելու համար, հաղորդում է «Սինհուան»:
Սի Ցզինպինը կոչ արել երկու երկրներին հետեւել փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքներին, հրաժարվել հակադրություններին, խորացնել վստահությունն ու լուծել ձարաձայնությունները կառուցողական հունով: Նրա խոսքով, Չինաստնը բարձր է գնահատում ԱՄՆ կողմից աջակցությունը: