ԵՄ-ում առաջիկա շաբաթներին որոշում կկայացնեն Ուկրաինայի եւ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի հարցի վերաբերյալ
ՄիջազգայինԵվրախորհրդարանը եւ ԵՄ-ի Խորհուրդը մոտակա շաբաթներին որոշում կկայացնեն առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ, որին հույս ունեն հասնել Ուկրաինան եւ Վրաստանը, լրագրողներին հայտնել է հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների եվրահանձնակատար Յոհաննես Հանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, ամեն ինչ իր ընթացքով գնում է: «Ինչ վերաբերում է Ուկրաինային եւ Վրաստանին, (արդյունքները) կլինեն առաջիկա մի քանի շաբաթում», — ասել է Հանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանդիպմանը քննարկվել է վիզայի ազատականացումը եւ երբ հնարավոր կլինի արդյունքի հասնել: Ի պատասխան այն հարցին, թե արդյոք որոշումներն ընդունվելու են Եվրախորհրդարանում, եվրահանձնակատարն ասել է. «Այո, եւ Խորհրդում (ԵՄ)».
Շաբաթ` սեպտեմբերի 3-ին ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները բանակցություններ են անցկացրել Արեւելյան գործընկերության երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի նախարարների հետ: