Մոգերինի. ԵՄ-ն բանակ ստեղծելու պլաններ չունի
ՄիջազգայինԵվրամիությունը մոտ ժամանակներս զինված ուժեր ստեղծելու պլաններ չունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրատիսլավայում ԵՄ 28 երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո:
Նրա խոսքով, Եվրոպայի բանակn այն չէ, որը պետք է հայտնվի մոտ ժամանակներս: «Իսկ կոնկրետ ինչ պետք է անել մոտ ժամանակներս. Պետք է զարգացնել միության երկրների հավատարմությունը եվրոպական պաշտպանական քաղաքականության առաջընթացին»:
Պաշտպանականոլորտում հակագործակցության ուժեղացման հարցը ակտիվորեն քննարկվում է վերջին ժամանակներս Եվրահանձնաժողովում՝ կապված միգրացիոն ճգնաժամի եւ ահաբեկչության վտանգի հետ: