Նորվեգիայի հետ խաղում մեզ հենց այնպես միավորներ չեն տրվելու. Մյուլլեր
ՍպորտՄյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը խոսել է Նորվեգիայի հավաքականի հետ սպասվող հանդիպման մասին:
«Մենք դժվար հանդիպում ենք անցկացնելու: Նորվեգիայի հետ խաղում մեզ հենց այնպես միավորներ չեն տրվելու:
Հաղթելու համար պետք է պայքարենք, իսկ հաղթանակն այս պահին անհրաժեշտ է մեզ», – ասել է Մյուլլերը:
Նշենք, որ Նորվեգիա – Գերմանիա հանդիպումը կկայանա Օսլոյի «Ուլլեվոլ» մարզադաշտում: