Լավրովը և Քերին քննարկել են Սիրիայի իրավիճակի կարգավորման հետագա քայլերը
ՄիջազգայինՉինաստանի Հանչժոու քաղաքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայի հակամարտության լուծման հետագա գործողությունները: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Սեպտեմբերի 4-ին Հանչժոուում G20-ի գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը առանձին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Նշվում է, որ հանդիպման շրջանակներում քննարկվել են հրադադարի ռեժիմի ամրապնդման հետագա քայլերը և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը: