Սիրիայում ահաբեկիչներով շրջապատված քաղաքներում սովից մահացել է 17 երեխա
ՄիջազգայինՇիայական Ֆուա և Կեֆրայա քաղաքների բնակիչները տառապում են սննդի լիակատար բացակայությունից: Սովից մահացել է 17 երեխա, RIA Novosti-ին հայտնել է Ֆուայի և Կեֆրայայի ազգային խորհրդի ներկայացուցիչը:
«Վերջին ամիսներին դիտվել է սննդի և ջրի սուր անբավարարություն: Դեղորայք չկա ընդհանրապես: Վերջին մի քանի օրվա ընթացքում սովից մահացել է 17 երեխա»,- գործակալությանը պատմել է զրուցակիցը:
Իդլիբ շրջանում Ֆուա և Կեֆրայա քաղաքների շուրջ 20 հազար բնակիչներն ավելի քան երեք տարի գտնվում են լիակատար շրջափակման մեջ: Բնակիչներին օգնություն նետվում է օդից: Քաղաքներում ամբողջովին բացակայում են էներգիայի աղբյուրները: Խաղաղ բնակիչները մահանում են սովից կամ հասարակ վնասվածքներից՝ դեղորայքի բացակայության պատճառով: