Ֆիլիպիններում հանցավորության դեմ պայքարի անվան տակ ավելի քան 2.4 հազար մարդ է սպանվել
ՄիջազգայինՖիլիպիններում նոր նախագահի՝ Ռոդրիգո Դուտերտեի ընտրությունից հետո հանցավորության դեմ պայքարի անվան տակ ավելի քան 2.4 հազար մարդ է սպանվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով FP-ն:
Երկրում ոստիկանական գործողությունների ընթացքում թմրանյութերի վաճառքի եւ այլ հանցագործությունների մեջ կասկածվող 1011 մարդ է սպանվել: Ոստիկանները եւս 1391 սպանություն են հետաքննում, որոնք կապ չունեն իրավապահ մարմինների գործունեության հետ:
Օգոստոսի 2-ին Դավաոյում տեղի ունեցած պայթյունից հետո Ֆիլիպինների նախագահն «անօրինականության իրավիճակ» է հայտարարել, ինչը զինվորականներին թույլ կտա գործել ոստիկանության հետ համատեղ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի փորձագետները դատապարտել են ֆիլիպինյան իշխանությունների մեթոդները, նրանց կոչ արել կանխել անկարգ սպանություններն ու հրաժարվել առանց լիարժեք դատավարության կասկածյալներին բանտարկելուց: