Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արգենտինա
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի հրավերով սեպտեմբերի 2-ին աշխատան քային այցով մեկնել է Արգենտինա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Արգենտինյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Գաբրիելա Միչետիի, Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի, Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: