Հանչժոուի երկու միլիոն բնակիչներ հեռացել են քաղաքից G20-ի գագաթնաժողովի անցկացման շրջանում
ՄիջազգայինՉինաստանի Հանչժոու քաղաքի (Չժեցզյանի նահանգի վարչական կենտրոն, Արեւելյան Չինաստան) շուրջ երու միլիոն բնակիչներ գերադասել են G20-ի անցկացման ժամանակամիջոցում այցելել երկրի այլ քաղաքներ, ինչպես նաեւ կատարել արտասահմանյան ուղեւորություններ: Իր հրապարակած զեկույցում այս տեղեկատվությունն Է հայտնում Ctrip ընկերությունը՝ Չինաստանի խոշորագույն տուրօպերատորը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Զբոսաշրջիկների շուրջ 67 տոկոսն ընտրել Է ներքին տուրիստական երթուղիներ: Ամենամեծ ժողովրդականությունը վայելում են մերձակայքում գտնվող քաղաքները:
Ինըմիլիոնանոց Հանչժոուի իշխանությունները «Քսանի խմբի» (G20) երկրների գագաթնաժողովի ժամանակաշրջանում մտցրել են մի շարք սահմանափակումներ: Անվտանգության ուժեղացման միջոցների թվում հատկապես նշվում Է քաղաքի մի շարք շրջաններում տեղաշարժման կանոնակարգի սահմանումը: Այնտեղ կարող են լինել սոսկ այն բնակիչներն ու ընկերությունների աշխատակիցները, որոնք կներկայանեն ինքնության հատուկ հավաստագիր: Այս պատճառով քաղաքի շատ բնակիչներ գերադասել են գագաթնաժողվի անցկացման ժամանակ մեկնել Հանչժոուից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: