Բրյուսելի օդանավակայանում կտեղավորեն արագ արձագանքման ուժեր
ՄիջազգայինԲրյուսելի միջազգային օդանավակայանում 2017 թվականի սկզբից մշտական հիման վրա կտեղավորվեն արագ արձագանքման ուժեր՝ արտակարգ իրավիճակներին, ներառյալ ահաբեկչական գործողություններին հակազդելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հայտնել Է Soir թերթի Էլեկտրոնային տարբերակը՝ վկայա կոչելով Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնի կաբինետին:
Հրատարակության տվյալներով՝ թագավորության իշխանություններն անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների շրջանակներում ընդամենն օդանավակայաններին կհատկացնեն հատուկ պատրաստված 200 ոստիկանների:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Երրորդ պայթյունը քիչ անց տեղի Է ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 32 մարդ, ավելի քան 300-ը տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել:
Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: