ՌԴ-ի հարավում սկսվել են «Կովկաս-2016» վարժանքները՝ 12,5 հազար զնվորականների մասնակցությամբ
ՄիջազգայինՌԴ Հարավային ռազմական օկրուգում սեպտեմբերի 5-ին սկսվել են «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զինավարժանքները՝ 12,5 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«2016 թվականի սեպտեմբերի 5-ին Հարավային ռազմական օկրուգի տարածքում մեկնարկել Է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զինավարժանքը վարժանքներին մասնակցում են շուրջ 12,5 հազար զինծառայողներ, օդուժ, մարտական տեխնիկա եւ նավեր»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Զինավարժանքները տեղի կունենան սեպտեմբերի 5-ից 10-ը Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում, Սեւ եւ Կասպից ծովերի ջրատարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: