ՌԴ-ն եւ Սաուդյան Արաբիան հայտարարություն են ստորագրել նավթի շուկայի կայունացման վերաբերյալ
ՄիջազգայինՌուսաստանը եւ Սաուդյան Արաբիան համաձայնություն են ձեռք բերել համատեղ կամ այլ նավթարտաղորղների հետ կոոպերացված գործողությունների շուրջը՝ նավթի շուկայի կայունության պահպանման եւ երկարաժամկետ հեռանկարում ներդրումների հաստատուն մակարդակի ապահովման նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրների համատեղ հայտարարության մեջ, որն ստորագրել են ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ Սաուդյան Արաբիայի Թագավորության Էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Հալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը:
Իրենց հայտարարության մեջ նախարարները նշել են մատակարար երկրների առջեւ ծառացած երկարաժամկետ մարտահրավերները նավթի համաշխարհային շուկայում, որոնց թվում Է նաեւ, ամբողջ աշխարհում կապիտալ ծախսերի զգալի կրճատումը նավթահանույթի բնագավառում:
«Նախարարները նշել են խոշորագույն արտադրող երկրների միջեւ կառուցողական երկխոսության եւ սերտ փոխգործակցության հատուկ կարեւորությունը՝ նավթի շուկայում կարունության պահպանման եւ երկարաժամկետ հեռանկարում ներդրումների հաստատուն մակարդակի ապահովման նպատակով: Այս առնչությամբ նախարարները պայմանավորվել են գործել համատեղ կամ նավթի մյուս արտադրողների հետ կոոպերացմամբ»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: