Օբաման պատմել Է Պուտինի հետ հանդիպումից իր տպավորությունների մասին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը «շիտակ Էր, անկեղծ ու գործնական»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին Հանչժոուում կայացած մամուլի ասուլիում հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Սովորաբար Պուտինի հետ մեր հանդիպումներն անցնում են շիտակ, ազնիվ, գործնական տոնով, եւ դա (հանդիպումը – խմբ.) բացառություն չեղավ»,- ասել Է Օբաման:
Պուտինը եւ Օբաման Չինաստանում հանդիպել են «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումն անցել Է լավ, այն շարունակվել Է ավելի երկար, քան պլանավորվել Էր: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները քննարկել են Սիրիան եւ Ուկրաինան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: