Ադրբեջանը Հունաստանից բացատություն է պահանջում
ՄիջազգայինԱդրբեջանական կողմը Հունաստանից բացատրություն է պահանջում:
Report-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նավթային պետական ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը հայտարարել է, որ խախտվել է նախկինում հաստատված Հունաստանի DESFA գազաբաշխիչ ցանցի օպերտորի ներկայացման թենդերի անցկացման կարգը: Նա նշել է, որ SOCAR-ը Հունաստանի կառավարությունից բացատրություններ է սպասում:
«Փոխված կանոնների համաձայն՝ DESFA-ի արժեքը կրկնակի նվազում է: Եթե շահութաբերությունը նվազել է, ապա ընկերության արժեքը եւս չի կարող նախկինը մնալ: Այժմ Հունաստանի կառավարության հետ բանակցություններ են վարվում»,- հայտարարել է SOCAR-ի նախագահը:
Նրա խոսքով՝ SOCAR-ից զատ, բանակցություններին մասնակցում է նաեւ իտալական Snam ընկերությունը: Անդրադառնալով DESFA-ից SOCAR-ի հրաժարվելու հարցին՝ Ռ. Աբդուլաեւը նշել է, որ SOCAR-ը տենդերում հաղթել է եւ չի պատրաստվում հրաժարվել: «Մենք մեր ճշմարտացիությունը կպաշտպանենք մինչեւ վերջ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ 2013 թվականին SOCAR-ը հաղթել է DESFA բաժնետոմսերի 400 մլն եվրոյի 66 տոկոսի վաճառքի միջազգային տենդերում: Սակայն հետագայում Եվրոպական հանձնաժողովը այդ համաձայնագրի վերաբերյալ մտահոգություն է հայտնել եւ հետաքննություն է սկսել: Հունաստանի կառավարությունը, առաջնորդվելով մենաշնորհ թույլ չտալու սկզբունքով, առաջարկում է DESFA-ի բաժնետոմսերի փաթեթի 17 տոկոսը վաճառել երրորդ կողմի: Իտալական Snam ընկերությունը հետաքրքրված է բաժնետոմսերի փաթեթի 17 տոկոսը ձեռք բերելու հարցում: