Թերեզա Մեյը Չինաստանում պատմել Է Brexit-ին վերաբերող պլանների մասին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ դեռ չի որոշել այն ժամկետը, թե երբ Լոնդոնը կգործարկի Եվրամիությունից դուրս գալու գործընթացը, բայց հաստատել Է, որ դա չի լինի 2016 թվականին:
«Ես մինչեւ տարեվերջ չեմ գործարկի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը»,-ասել Է նա Չինաստանում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ Մեյը մասնակցել Է G20-ին գագաթնաժողովին:
«Ես դեռեւս չեմ որոշել այն ժամկետը, թե երբ այն կգործարկվի»,-հավելել Է Մեծ Բրիտանիայի վարչապետը, որի խոսքը մեջբերել Է Sky News հեռուստաալիքը: Սակայն նա հավաստել Է, որ ԵՄ-ից դուրս գալու որոշումն իրականացվելու Է:
Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ քանիցս հայտարարել Է, թե իրեն ժամանակ Է անհրաժեշտ գործընթացի գործարկումը նախապատրաստելու համար, ինչպես նաեւ մտադրություն Է հայտնել նախնական բանակցություններ անցկացնել, նախքան Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի պաշտոնական գործարկումը:
Մինչդեռ ԵՄ-ն շտապեցնում Է Լոնդոնին Brexit-ի գործարկման հարցում եւ հրաժարվում Է նախնական բանակցություններ վարել: Ինչպես տեղեկացվել Է ավելի վաղ, հոդվածի դրույթների գործարկման վերաբերյալ Մեծ Բրիտանիայից Բրյուսելին պաշտոնական ծանուցում կարող Է ուղարկվել 2017 թվականի սկզբին: Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե Է անցկացվել ԵՄ-ին անդամակցության հարցի շուրջ, Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին քվեարկել Է բրիտանացիների 51,9 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: