Ինյեստա․ Մեսսին, Սուարեսը և Նեյմարն արժանի էին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Սպորտ«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծում է, որ իր թիմակիցներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարն արժանի էին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։
-Բոլորն իրենց նախասիրություններն ունեն։ Կան մարդիկ, ովքեր մտածել են, որ Ռոնալդուն, Բեյլն ու Գրիզմանն արժանի են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Ինքս կարծում եմ, որ Մեսսին, Նեյմարը և Սուարեսը ևս կարող էին հավակնել լավագույնի կոչմանը,-Ինյեստայի խոսքը մեջբերված է «El Mundo Deportivo»-ից։
Հիշեցնենք, որ 2015-16թթ․ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնել են Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և Անտուան Գրիզմանը․ քվեարկության 55 մասնակիցներից 40-ը քվեարկել էին Ռոնալդուի օգտին, 8-ը՝ Գրիզմանի, 7-ը՝ Բեյլի։