Լյով․ Ավելի լավ կլիներ, եթե Մյուլլերը գոլեր խփեր Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի՝ Նորվեգիայի դեմ տոնած հաղթանակի (3:0) վերաբերյալ իր մեկնաբանությունը տալով, նշել է, որ լավ կլիներ Թոմաս Մյուլլերն աչքի ընկներ Եվրոպայի առաջնության ժամանակ, ոչ թե այս խաղում։
-Թիմը վստահ խաղաց։ Մենք թույլ չտվեցինք, որ Նորվեգիայի հավաքականը խաղի մեջ մտնի և վտանգ ստեղծի։ Ինչ վերաբերվում է Մյուլլերի դուբլին՝ ավելի լավ կլիներ, եթե նա գոլեր խփեր Եվրոպայի առաջնության ժամանակ,-Լյովի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի հավաքականը հասավ կիսաեզրափակիչ, որում պարտվեց Ֆրանսիայի ընտրանուն, իսկ Մյուլլերն ամբողջ մրցաշարի ընթացքում չտպավորեց իր խաղով։