Ռոնալդու․ Զիդանը միայն գովասանքի է արժանի
Սպորտ«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ թիմի համար առանցքային նշանակություն է ունեցել մարզչական փոփոխությունը։ Հիշեցնենք, որ հունվարին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանը փոխարինեց Ռաֆայել Բենիտեսին։
-Նախորդ մրցաշրջանում Զիդանը մեզ համար հաջողության հասնելու բանալի էր։ Նա մեզ ստիպեց ավելի լավ և տքնաջան աշխատել։ Զիդանը հիանալի մարդ է, պրոֆեսիոնալ մասնագետ։ Նրա լավագույն որակն այն է, որ կարողանում է ֆուտբոլիստներին հանգստություն հաղորդել։ Զիդանը միմիայն գովասանքի խոսքերի է արժանի,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «AS»-ից։
Զինեդին Զիդանը գլխավորությամբ «Ռեալը» երկու տիտղոս է նվաճել՝ հաղթել է Չեմպիոնների լիգայում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում։