ՖԻՖԱ-ն թույլատրել է 9 ֆուտբոլիստների հանդես գալ Կոսովոյի հավաքականում
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան թույլատրել է 9 խաղացողների հանդես գալ Կոսովոյի հավաքականում,- հաղորդում է AFP-ն:
Ազգային հավաքականում հանդես գալու իրավունք ունեն Ֆանոլա Պերդեդայը, Բերսան Ցելինեն, Խեկուրան Կրյուեզին, Էնիս Ալուշին, Սինան Բիտիկին, Ալբերտ Բունյակը, Վեդատ Մուրիկան, Էրտոն Ֆեյզուլահը եւ Էլբասան Ռաշանին:
Սեպտեմբերի 5-ին Կոսովոյի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական հանդիպում կանցկացնի: ԱԱ-2018-ի ընտրական փուլում նրանք կմրցեն Ֆինլանդիայի հետ: