ԱՄՆ-ն դուրս կգա Սիրիայի հարցով բանակցություններից, եթե անհապաղ համաձայնություն չկնքվի. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԱՄՆ-ն կարող է դուրս գալ Սիրիայի շուրջ բանակցություններից, եթե այդ հարցով մոտ ապագայում համաձայնություն չկնքվի: РИА Новости-ի փոխանցմամբ` դեպքերի նման զարգացումը չի բացառել ամերիկյան վարչակազմի աղբյուրը:
«Եթե համաձայնություն հնարավոր է կնքել, ապա մենք ցանկանում են դրան անհապաղ հասնել` կապված հումանիտար իրավիճակի հետ: Սակայն մենք պետք է արդյունավետ համաձայնության հասնենք», - գործակալության աղբյուրը հայտնել է չինական Հանչժոու քաղաքում անցկացված G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
«Եթե չկարողանանք հասնել այն տեսակի համաձայնության, որը ցանկանում ենք, ապա դուրս կգանք այդ ջանքերից», - հավելել է ամերիկյան աղբյուրը: