Կատալոնիայում կարծում են, որ 2017-ը կարևոր կդառնա անկախություն ձեռք բերելու գործում
Միջազգային2017 թվականը կարևոր կդառնա Կատալոնիայում Իսպանիայից անկախություն ձեռք բերելու գործընթացի համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ինքնավարության անկախության համար պայքարող կազմակերպության` Կատալոնիայի ազգային վեհաժողովի ղեկավար Ժորդի Սանչեսը:
Վերջինիս խոսքով` իրենց կոշտ դիմակայություն է սպասվում իսպանական կառավարության հետ: Անցյալ տարվա սեպտեմբերին Կատալոնիայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին անկախացման կողմնակիցները հայտարարեցին, որ իրենց նպատակն է հանրաքվե անցկացնել խորհրդարանի կազմավորումից 18 ամիս անց` ըստ անկախ Կատալոնիայի սահմանադրության:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով հռչակել է «հանարապետական ձևաչափով կառավարմամբ անկախ պետություն ստեղծելու գործընթացի մեկնարկը»: