Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Աշակերտների պատրաստվածությունն առաջնային է. ԱԻՆ-ը ուսումնական վարժանք է անցկացրել դպրոցում

Ն.Աղբալյանի անվան № 19 հիմնական դպրոցում սեպտեմբերի 6-ին անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքների իրականացում ուսումնական հաստատությունում» թեմայով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ ուսումնավարժանքի պլանի` դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքում հրդեհ է բռնկվել՝ մոտավորապես 50մ2 մակերեսով: Առկա է հրդեհի հետագա տարածման ու մի շարք ծխապատ գոտիների առաջացման վտանգ: Անհրաժեշտ է տարհանել մասնաշենքում գտնվող 470 աշակերտների և 45 ուսուցիչների, սակայն աշակերտներից 6-ը արգելափակվել են մասնաշենքի վերին հարկերում՝ անհրաժեշտ է ճիշտ և արագ կազմակերպել երեխաների անվտանգ տարհանումը:

Վարժանքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արսեն Արշակյանը:

Հրդեհի բռնկման մասին ահազանգ ստանալուց հետո` դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն ու ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ մարտական հաշվարկն անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարհանման աշխատանքները:

Ավտոսանդուղքի միջոցով հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից, հրդեհի մեկուսացումից, մարման և արգելափակված աշակերտների տարհանման միջոցառումներից հետո հրշեջ-փրկարարաները կատարեցին նաև ինքնափրկման գործողություններ:

Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար կազմի գործնական հմտությունները, կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևան քաղաքի փրկարարական վարչության ՀՓՋ-ների անձնակազմերի գործնական հմտությունները՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանների՝ կատարելագործել Նիկոլ Աղբալյանի անվան №19 հիմնական դպրոցի անձնակազմի կողմից արտակարգ իրավիճակներում ազդարարման և տարհան ման գործողությունների իրականացման հմտությունները:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Արշակյանը բարձր գնահատեց ուսումնավարժության ամբողջ գործընթացը` հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաև՝ պատրաստել երեխաներին և ուսուցիչներին արագ կողմնորոշվելուն ու ճիշտ գործելուն:

«Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում պարբերաբար կազմակերպվում են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ հանրակրթական հաստատություններում՝ նպատակ ունենալով դաստիարակել երեխաների մոտ պատրաստվածությունն ու ճիշտ քայլերի հերթականությունը: Յուրաքանչյուր դպրոցում վեց ամիսը մեկ կազմակերպվում են նմանատիպ վարժանքներ և հիմա կարող ենք նշել, որ թե՛ ուսուցչական անձնակազմը, թե՛ երեխաները արդեն բավական զգոն են, որն էլ մեր գլխավոր նպատակն է», - նշեց Ա. Արշակյանը:

Իսկ Ն. Աղբալյանի անվան № 19 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները երկուստեք արդյունավետ են և ցանկալի. «Դպրոցում բարձր դասարանցիների հետ արդեն ունեցել ենք այսպիսի միջոցառում, իսկ այսօր արդեն փոքրերի հետ կազմակերպվեց վարժանք, քանի որ, շատ ժամանակ, արտակարգ իրավիճակում գիտելիքների բացակայության պատճառով տուժում են հենց երեխաները: Այսպիսի ուսումնավարժանքը նրանց և՛ դաս էր, և՛ հմտություն, որը երկար կհիշեն մեր սաները»:

ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության փրկարարական ուժերի նախապատրաստման և համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Ա. Գևորգյանը ուսումնավարժանքից հետո ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Արշակյանին զեկուցեց ուսումնական պլանով նախատեսված հրդեհաշիջման և փրկարարական բոլոր աշխատանքների ավարտի մասին:

 

Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան