Իսպանիայում շոգը գերազանցել է 20-ամյա վաղեմության ռեկորդները
ՄիջազգայինԱնոմալ շոգ Է հաստատվել մայրցամաքային Իսպանիայի մեծ մասում. արեւահարությունից մահացել Է մեկ մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անդալուզիայի առանձին շրջաններում արդեն գրանցվել Է 45 աստիճան, որը պատմական ռեկորդ Է սեպտեմբերի համար: Այս տարածաշրջանում 42 աստիճան առավելագույն շոգը երկրի հարավում գրանցվել Է 1988 թվականին: Կանխատեսումների համաձայն՝ շոգը կպահպանվի առնվազն մինչեւ սեպտեմբերի 7-ը:
Սպասվում Է, որ սեպտեմբերի 6-ին իսպանական 38 մարզերում ջերմաչափի սյունը կգերազանցի 40 աստիճանի նշագիծը: Պետական օդերեւութաբանական գործակալությունը (Aemet) 16 մարզերում վտանգի «նարնջագույն» (ամենաբարձր) մակարդակ Է հայտարարել, եւս վեցում՝ «դեղին»: Սեւիլիայում ջերմաչափի սյունը կբարձրանա մինչեւ 44 աստիճան:
40 աստիճանի նշագիծը գերազանցված Է Բադախոսում (Էստրեմադուրա), Կորդոբայում (Անդալուզիա), Խաենում (Անդալուզիա), Գրանադայում (Անդալուզիա), Օրենսում (Գալիսիա), Լուգոյում (Գալիսիա), Տոլեդոյում (Կաստիլիա Լա Մանչա), Սյուդադ Ռեալում (Կաստիլիա Լա Մանչա) եւ մի շարք այլ բնակավայրերում: Մադրիդում ջերմաստիճանը մոտենում Է 40 աստիճանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: