Մխիթարյան. Հաղթում ենք ու պարտվում միասին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի պարտությունը Դանիայի հետ ԱԱ-2018-ի ընտրական փուլի խաղում (0:1):
«Հաղթում ենք ու պարտվում միասին: Շատ եմ հիասթափված Դանիայից կրած պարտությունից, սակայն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին կատարած մեծ աշխատանքի համար:
Շարունակում եմ ապաքինվել, սակայն վստահ չեմ, որ կկարողանամ մասնակցել դերբիին: Ինչպես միշտ մոտիվացված եմ ու մտադիր եմ ներդնել ամբողջ ուժերս որքան հնարավոր է շուտ լավագույն մարզավիճակում լինելու համար: Շնորհակալություն սիրո ու աջակցության համար»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը Չեխիայի հետ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց էր թողել դանիացիների հետ հանդիպումը: