Կյելինիի առաջին կարմիր քարտն Իտալիայի հավաքականում
ՍպորտԻտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին կարմիր քարտ է ստացել ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Իսրայելի հետ խաղի ժամանակ:
32-ամյա ֆուտբոլիստի համար սա առաջին հեռացումն է ազգային ընտրանու կազմում: Խաղի 27-րդ րոպեին պաշտպանը զգուշացում է ստացել, իսկ 55-րդ րոպեին արժանացել է երկրորդին:
Իտալիայի հավաքականի կազմում Կյելինին նորամուտը նշել է 2004 թվականի նոյեմբերի 17-ին: Նա մասնակցել է 90 հանդիպման, զգուշացվել 17 անգամ: