Կրեմլում պատասխան են տվել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ընդլայնմանը
ՄիջազգայինԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը դույզն-ինչ չի ներդաշնակում զգայուն ոլորտներում երկու երկրների հնարավոր փոխգործակցության թեմաների հետ, որոնք սեպտեմբերի 5-ին քննարկվել են Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի բանակցություններում: Այդ մասին հայտարարել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առայժմ մանրամասնորեն չեմ կարող ասել: Ես մեկ անգամ եւս կարող եմ սոսկ կրկնել, որ, անտարակույս, պատժամիջոցներին վերաբերող գործերում գլխավոր սկզբունքը, որից մենք ելնում ենք, փոխադարձության սկզբունքն Է: Անտարակույս, նոր ցանկը կվերլուծվի, անկասկած, դա հերթական անգամ ոչ մի կերպ չի նպաստում մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը կհակազդի արդյոք պատժամիջոցների ընդլայնմանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը հրապարակել Է պատժամիջոցների ցուցակը, որում ներառվել են Ռուսաստանի ավելի քան 80 ընկերություններ: Ըստ որում ցանկին հավելվել են 11 նոր կազմակերպություններ: Առեւտրի նախարարության արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյում պարզաբանել են, որ սահմանափակումները վերաբերում են նյութերի եւ տեխնոլոգիաների արտահանմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: