ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Վրաստան
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ժամանել Է Վրաստան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով «Գրուզիա Online»-ին, երկօրյա այցի ընթացքում Ստոլտենբերգը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի եւ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ ելույթ կունենա ուսանողների առջեւ եւ կմասնակցի ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նստաշրջանին, որը սեպտեմբերի 7-8-ին կանցկացվի Վրաստանում: