Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ Պետդումայի ընտրություններին
ՔաղաքականՌուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 13-21-ը ՌԴ կգործուղվի Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն:
Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Առաքելության կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի, Արտաքին գործերի նախարարության, Կեմտրոնական ընտրական հանձնաժողովի, հանրային խորհրդի ներկայացուցիչներ: