Սիրիայի ընդդիմությունն Ասադին առաջարկում է նախագահի պաշտոնից հեռանալ 6 ամսից
ՄիջազգայինԲանակցությունների հարցով բարձրագույն հանձնաժողովը, որը միավորում է սիրիական ընդդիմության բազմաթիվ քաղաքական և զինված խմբավորումները, գործողությունների ծրագիր է ներկայացրել երկրում 5 տարուց ավելի ձգվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ հանձնաժողովի անդամները առաջարկել են Սիրիայում 6 ամիս ժամկետով հրադադար հայտարարել, որի ընթացքում բանակցություններ կվարվեն նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Այնուհետև, ըստ ընդդիմադիրների, Ասադը պետք է իշխանությունը փոխանցի ազգային միասնության կառավարությանը, որը կկառավարի Սիրիան մեկ ու կես տարվա ընթացքում և կկազմակերպի ընտրությունները:
Ի պատասխան` Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Մեքդադը հայտնել է, որ Ասադը ոչ մի դեպքում չի հեռանա իր պաշտոնից: