Օբաման հանդիպել է իրեն վիրավորած ֆիլիպինցի նախագահի հետ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել չորեքշաբթի` Լաոսում կայացած տարածաշրջանային գագաթնաժողովի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը` մեջբերելով Ֆիլիպիններին ԱԳ նախարար Պեֆեկտո Յասայի խոսքը, նախագահները հանդիպել են սպասասենյակում: Նրանք վերջինն են լքել սենյակը: Թե որքան է հանդիպումը տևել, չի հաղորդվում:
Յասայն ընդգծել է, որ ուրախ է երկու երկրի առաջնորդների հանդիպման կայացմամբ: Նախարարի խոսքով` չնայած տարաձայնություններին` հարաբերությունները ԱՄՆ-ի և Ֆիլիպինների միջև երկարամյա պատմություն ունեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆիլիպինների նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «անառակի զավակ» էր անվանել: