Զախարովան ԱՄՆ-ի ընտրությունները համեմատել է երեքով տանգո պարելու հետ
ՄիջազգայինԱՄՆ-ում ընթացող ընտրարշավը, որտեղ երկու թեկնածուները մշտապես հիշատակում են Ռուսաստանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, «երեքով տանգո» պարելն են հիշեցնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես հետեւում եմ ԱՄՆ-ի ընտրարշավին, եւ ցանկանում եմ ասել, որ զուգապարերը պարում են երկուսով, այլ ոչ թե՝ երեքով: Ես սրանով Էլ կսահմանափակվեմ. ընտրությունները զուգապար Է: Եվ մենք հարգանքով ենք դրան վերաբերվում: Իսկ երեքով տանգո չենք պարում»,-ասել Է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողուհիներից մեկին, որը խնդրել Էր մեկնաբանել Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի նախագահն ուժեղ առաջնորդ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: