Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակվել վարչապետ Շավկաթ Միրզիյոեւը
ՄիջազգայինՈւզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզիյոեւը հաստատվել Է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Որոշումն ընդունվել Է սեպտեմբերի 8-ին Ուզբեկստանի Սենատի եւ Օրենսդիր պալատի (խորհրդարանի ստորին եւ վերին պալատների) համատեղ նիստում:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին պարզաբանել Է Սենատի նախագահ Նիգմաթուլա Յուլդաշեւը, որը նախագահի մահվանից հետո ստանձնել Էր պետության ղեկավարի լիազորությունները, ինքնաբացարկ Է հայտարարել:
78-ամյա Իսլամ Քարիմովի մահվան մասին հայտարարվել Է սեպտեմբերի 2-ի երեկոյան: Նա Ուզբեկստանի նախագահի պաշտոնն անփոփոխ կերպով զբաղեցնում Էր 1991 թվականից:
Շավկաթ Միրզիյոեւը ծնվել Է 1957 թվականին, ավարտել Է Տաշքենդի ոռոգման եւ գյուղատնտեսության մեքենայացման ինստիտուտը: Եղել Է Տաշքենդի Միրզո-Ուլուգբեկի վարչակազմի ղեկավարը: Գլխավորել Է Ջիզակի եւ Սամարղանդի մարզերի վարչակազմերը: 2003 թվականից զբաղեցնում Էր Ուզբեկստանի վարչապետի պաշտոնը: