Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:
Նիստն անցկացվում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
ԳՄ նիստին հաջորդելու է ՀՀԿ խորհրդի նիստը:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մասին: Ակնկալվում է, որ ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվելու է նոր վարչապետի նշանակման հարցը: