ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը
ՔաղաքականՀանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Քննարկվել է մեկ հարց: Ելույթ է ունեցել ՀՀ Նախագահը, որը կհրապարկվի: Իր հերթին, Կարեն Կարապետյանը ներկայացրեց առաջիկա անելիքները, որոնք ևս հանրությանը կներկայացվեն: Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում համապատասխան գործողությունները կլինեն»,- ասաց Զաքարյանը` ավելացնելով, որ ՀՀԿ ԳՄ նիստում ելույթ է ունեցել նաև վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հովիկ Աբրահամյանը:
Հարցին` ՀՀ Նախագահն ընդունե՞լ է Աբրահամյանի հրաժարականը` Զաքարյանը դրական պատասխան տվեց: Խոսելով Հովիկ Աբրահամյանի հետագա գործունեության մասին` ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ Աբրահամյանը դեռևս շատ անելիքներ կունենա: