ԼՂ հարցով խորհրդակցություններն անցկացվում են ծրագրված գրաֆիկին համապատասխան. Զախարովա
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններն ընթանում են ծրագրված գրաֆիկով:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին` արդյոք մանրամա սների տիրապետում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԽ համանախագահների միջև տեղի ունեցած խորհրդակցությունից:
«Խորհրդակցություններն ընթանում են ծրագրված գրաֆիկով: Մենք ձեզ արդյունքների մասին կտեղեկացնենք»,- ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, ասել է Զախարովան: