Հնդկաստանում ավելի քան 20 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետեւանքով
ՄիջազգայինՀնդկաստանի արեւելքի Օրիսայի նահանգում առնվազն 21 մարդ Է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Associated Press գործակալությունը: Միջադեպի հետեւանքով եւս 30 մարդ վիրավորվել Է:
Ոստիկանության աշխատակիցը նշել Է, որ վարորդը կորցրել Է կառավարումը, երբ խոսում Էր բջջային հեռախոսով: Ավելի վաղ The Times of India թերթը գրել Է, որ վթարի հնարավոր պատճառը կարող Էր լինել առջեւի անվադողի պայթելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: