Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ-ի հարցը
ՄիջազգայինԱդրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի հետ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում և մասնավորապես ռազմական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցեր:
Կողմերը մեծապես քննարկել են երկու երկրների միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը և քննարկել են համագործակցության հետագա հեռանկարները:
Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: