Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 290 հազար միգրանտներ
ՄիջազգայինՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 290 հազար միգրանտներ ու փախստականներ: Դրա հետ մեկտեղ շուրջ 3,2 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել Է ճանապարհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
«Տարվա սկզբից մինչեւ սեպտեմբերի 7-ը 291 հազար 175 միգրանտներ ու փախստականներ են ծովով ժամանել Եվրոպա»,-Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՄՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իտայի Վիրիրին: Տարեսկզբից ամենից շատ միգրանտներ ու փախստականներ ընդունել Է Հունաստանը (164 հազար 427 մարդ), Իտալիա Է ժամանել 124 հազար 244 մարդ:
Այս տարի ժամանածների ընդհանուր թիվը գրեթե 60 հազարով գերազանցում Է անցյալ տարվա առաջին ութ ամիսների ցուցանիշները, նշել Է պաշտոնական ներկայացուցիչը, պարզաբանելով, որ դա «կապված Է ամենից առաջ Հունաստան ժամանածների թվի կտրուկ ավելացման հետ»: Այն միգրանտների ու փախստականներ թվաքանակը, որոնք զոհվել կամ անհայտ կորել են ճանապարհին, այս տարի նույնպես ավելի մեծ Է, քան նախորդ տարի՝ 3198 մարդ՝ 2656-ի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: