Մոգերինի. ԵՄ-ը եւ Թուրքիան պայմանավորվել են միասին աշխատել Սիրիայում հրադադարի հասնելու ուղղությամբ
ՄիջազգայինԵՄ-ի անդամ 28 երկիր եւ Թուրքիան համաձայնել են, որ Սիրիայում իրավիճակը ռազմական լուծում չունի եւ միայն քաղաքական կարգավորումը կարող է հանգեցնել տարածաշրջանում խաղաղության հաստատման: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Անկարայում Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցությունների արդյունքում, հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքով, ԵՄ-ն եւ Թուրքիան պայմանավորվել են միասին աշխատել Սիրիայում հրադադարի հասնելու ուղղությամբ: Նա նշել է իշխանության փոխանցման, ինչպես նաեւ Սիրիայի տարածքային ամբողջականության եւ միասնության ապահովման եւ երկրի բոլոր փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը: